Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Գյուտարարների ակումբի քննարկումները շարունակվում են

Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումներին աջակցող «Նոյյան Տապան« հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» հերթական քննարկման ժամանակ զեկույցով հանդես եկավ 120-ից ավելի գյուտերի հեղինակ Լեոնիդ Պետրոսյանը:
Նա ակումբում հավաքված գյուտարարներին ներկայացրեց իր երեք առաջարկները, որոնցից առաջինը վերաբերում էր պանելային շինարարությանը, երկրորդը` գմբեթային ծածկերին և երրորդը`բազալտե հումքից ստացված թելերից գործված ցանցերին, որոնք կարելի է օգտագործել գյուղատնտեսության մեջ:
Գիտնականի առաջարկած պանելային շինարարությունը հնարավորություն կտա հանրությանը խնայել բնակարանների ջերմային էներգիայի շուրջ 80 տոկոսը: Նրա պնդմամբ, պանելային շինարարության դեպքում, երբ բնակարանների արտաքին պատերն ունեն ծակոտիներ, ավելի հեշտ է լինում պահպանել ջերմությունը:
Անդրդառնալով գմբեթային ծածկերին` Լ. Պետրոսյանը նշեց, որ իր գծագրած գմբեթային ծածկը գործված է լինելու ամրաններից, իսկ տրամագիծը` 46 մետր է, ինչն սովորականից ավելի մեծ է և էժան: Գյուտարարն ասաց, որ այդ գմբեթային ծածկը կարելի է օգտագործել օրինակ կրկեսի շենքի դեպքում:
Լ. Պետրոսյանի խոսքով` իր բազմաթիվ գյուտերից հատկապես առաջնային և կարևոր նշանակություն ունի բազալտե ցանցերը, որոնք գյուղաբնակներին հնարավորություն կտան արդյունավետորեն պայքարել ցրտի, կարկուտի, անգամ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ:
Նրա տեղեկացմամբ` մեկ հեկտար հողատարածք նման ցանցով պատելու համար տնտեսավարողից պահանջվելու է մոտ 12 հազար 400 դոլար: Գիտնականը պնդում է, որ ավելի մատչելի գնով տեղադրված ցանցերը պակաս արդյունավետ են լինելու: Լ. Պետրոսյանը նշեց, որ խաղողի այգիների և պտղատու ծառերի համար առաջարկվող ցանցերը տարբեր են: Գյուտարարը միևնույն ժամանակ նշեց, որ իր առաջարկաց բազալտե ցանցերի առանց փորձարկման անմիջական կիրառելը ճիշտ չէ։
Լ. Պետրոսյանի զեկույցից հետո ակումբի անդամները քննարկեցին մի շարք կազմակերպչական հարցեր և որոշեցին, որ հաջորդ հանդիպմանը որոշելու են ակումբի կառուցվածքը:

– See more at: http://nt.am/am/news/208072/#sthash.1pKaEkim.dpuf

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

20 − nineteen =