Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Արևային տեխնիկայի մասայական օգտագործումը կնպաստի էլեկտրաէներգիայի գնի նվազեցմանը. Վահան Համազասպյան

«Արևային տեխնիկայի օգտագործումը տնտեսության մեջ և մասնավոր հատվածում խթանելու է ոչ միայն Հայաստանի տնտեսության և արդյունաբերության զարգացումը, այլև նպաստելու է ոլորտում մրցակցության առաջացմանը»,- Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումներին աջակցող «Նոյյան տապան» հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» հերթական քննարկման ժամանակ նշեց« Հայաստանի հելոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը։

Ըստ նրա, երբ այս ծրագրը կիրառվի ու այլընտրանքային էլեկտրաէներգիա լինի, կվերանա ոլորտի մոնոպոլիզացիան, հետևաբար ՀԷՑ-ը ստիպված կլինի էժանացնել հոսանքի ներկա սակագինը, որն առաջացրել է հանրության դժգոհությունը:
Վ. Համազասպյանի խոսքով, եթե Հայաստանի գյուղական համայնքներում, որտեղ կա շուրջ 350 հազար տնտեսություն, ներդրվեն անհատական օգտագործման արևային սարքեր, յուրաքանչյունրը 20 ԿՎ հզորությամբ, ապա արդյունքում կունենանք հայկական ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի հնգյակի չափով լրացուցիչ էներգիա և կստեղծվի 400-800 հազար աշխատատեղ:
Գիտնականի հաշվարկներով` գյուղական համայնքներում արեւային էներգիան կարող է փոխարինել օգտագործվող էներգիայի 60 տոկոսը, մինչդեռ մայրաքաղաքի համար հստակ ասել չկարողացավ, քանի որ քաղաքապետարանը երբեք տարածքներ չի տրամադրել գիտական փորձեր անելու համար: Վ. Համազասպյանի տեղեկացմամբ` գյուղացուն 20 ԿՎ/Ժ արևային էներգիա արտադրող սարք տեղադրելու համար անհրաժեշտ կլինի 2000 դոլար։ Նա վստահ է, եթե Հայաստանի տնտեսություններն արևային էներգիան օգտագործեն տարբեր ջերմային մշակումներ անելու և արտադրություն կազմակերպելու համար, ապա շատ արագ կկարողանան վերադարձնել սարքի ձեռք բերման համար ծախսած իրենց գումարները:
Նա նաև նշեց, որ ներդրողները արևային սարքերը կարող են գյուղացուն տրամադրել անվճար, փոխարենը գյուղացին պետք է մասնակցի ներդրողի կողմից առաջարկվող բիզնեսի զարգացմանը: «Դա կարող է լինել գինու, կոնյակի և շատ այլ արտադրատեսակների արտադրություն արևային էներգիայով»,- ասաց Վ. Համազասպյանը`հավելելով, որ այս պահին Մոսկվայից և Շվեյցարիայից կան ներդրողներ, ովքեր պատրաստ են գյուղացուն անվճար տրամադրել արևային սարքերը:
Գիտնականը ցավով նշեց, որ հելիֆոկիացիայի զարգացման հարցում հայաստանյան իշխանությունները չեն ցանկանում նպաստել ծրագրի զարգացմանը, ուստի լավ է, որ գոյություն ունի գյուտարարների ակումբը և այստեղ կարող են հավաքվել, քննարկել ու գտնել իրենց հուզող խնդիրների լուծումներ:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

– See more at: http://nt.am/am/news/207634/#sthash.jsS5NKDS.dpuf

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

19 − three =