Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Հայ գյուտարարի արևային մշակմամբ հայկական սուջուխի արտադրությունը հնարավոր է կազմակերպվի ԱՄՆ-ում

26-11-2015

Էներգախնայողության և արևային էներգիայի կիրառման խնդիրներին նվիրված կիևյան վերջին միջազգային սիմպոզիումի ընթացքում Հայաստանի կողմից ներկայացված արևային էներգախտացուցիչներն արաժանացել են մեծ ուշադրության, իսկ դեկտեմբերին Ֆրանսիայում կայանալիք գիտաժողովի ընթացքում քննարկվելու է «Հելիոֆիկացիայի» գաղափարը:

Ինչպես նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գծով գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը, ինքը որպես ծրագրի հեղինակ դեմ է, որպեսզի Հայաստանում մշակված արևային տեխնոլոգիաները դուրս գան դրա ահմաններից:
Ըստ նրա` Հելիոֆիկացիայի ծրագիրը ստեղծվել է առաջին հերթին Հայաստանի համար և հանուն Հայաստանի, սակայն այն Հայաստանում կյանքի չի կոչվում, ուստի իրենք ստիպված են դիմել այլ երկրների:
«ՀՀ Էներգետիկայի նախարարությունն իր բոլոր ղեկավարներով ամեն կերպ խոչընդոտում է ծրագրի իրականացմանը»,- ասաց Վ. Համազասպյանը` պետական պաշտոնյանների նման անտարբերությունը որակելով որպես պետական դավաճանություն:


Նրա խոսքերով` ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների պայմաններում Հայաստանի միակ հեռանկարն արևային տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառությունն է, որն ունի տնտեսական և քաղաքական մեծ նշանակություն:
Վ. Համազասպյանի փոխանցմամբ` ներկայումս մեծ հնարավորություն կա արևային տեխնոլոգիաներով մշակված արևային քաղցրավենիքների արտադրություն կազմակերպել ԱՄՆ-ում, քանի որ Միշել Օբան հանձնարարել է ուսումնասիրել աշխարհում գոյություն ունեցող էկոլոգիապես մաքուր սննդի արտադրության տեխնոլոգիաները:

Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակի պնդմամբ` Հայաստանի տնտեսության զարգացումը կարող է ապահովվել արևային գերժամանակակից տեխնոլոգիաներով. «Երբ մենք մեր տեխնոլոգիաները տալիս ենք այլ երկրների, կորցնում ենք հեղինակային առավելությունները, ինչը վնաս է մեր արդյունաբերությանը, սակայն ՀՀ իշխանությունների դիրքորոշումը ստիպում է, որ դիմենք այլ երկրների»,- ասաց նա:
Կիևյան վերջին միջազգային սիմպոզիումին մասնակցած տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Մնացականյանի տեղեկացմամբ` դեկտեմբերին Ֆրանսիայում կայանալիք գիտական համաժողովի ընթացքում խնդիր է դրված Արևելյան գործընկերության ադամ երկրներում գոնե մեկ գյուղ ամբողջությամբ հելիոֆիկացնել գոյություն ունեցող արևային տեխնիկաներով և դրական արդյունքների դեպքում անցնել մասայական արտադրության:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

7 + eight =