Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Հայ գյուտարարը ներկայացրել է նոր, հեղափոխական սարքավորումներ և տեխնոլոգիաներ

«Նոյյան Տապան» գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամի` «Գյուտարարների» ակումբի անդամ, ինժեներ-հետազոտող Արմեն Ադամովը փետրվրարի 13-ին տեղի ունեցած Գյուտաարների ակումբի հերթական հանդիպման ժամանակ ներկայացրեց նոր սարքավորումներ և տեխոլոգիաներ:

Ինչպես տեղեկացրեց գյուտարարը, խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Ադամովի վառարանին», «Ադամովի աշտարակին», «Դետոնացիոն պիրոլիզի» տեխնոլոգիային և Նոր սառեցնող տեխնոլոգիաներին: Ներկայացնելով վերոնշյալ նորարարությունները, Ա. Ադամովն ընդգծեց, որ ինքը հիմնականում ուսումնասիրում է այրումը, դետոնացիան, պայթուցիկ գործընթացները, սառեցման ստացումը: «Ադամովի վառարան»-ը բազմաֆունկցիոնալ ուտիլիզացիոն վառարան է, որը պինդ կենցաղային թափոնների վերմշակման ժամանակ կարող է ջերմություն եւ էլեկտրականություն գեներացնել, իսկ «Ադամովի աշտարակ»-ը պինդ կենցաղային եւ օրգանական ծագում ունեցող թափոնների վերմշակման փոքր գործարան է: Նրա խոսքերով` «Ադամովի աշտարակ»-ը կարող է լավագույն լուծում հանդիսանալ ջերմոցային տնտեսությունների համար։ Գյուտարարի փոխանցմամբ` պինդ կենցաղային և օրգանական ծագում ունեցող թափոնների վերամշակման արդյունքում ջերմությունից բացի ստացվում է նաեւ հեղուկ վառելիք, մասնավորապես, նավթ։

Անդրադառնալով տեխնոլոիական նորություններից «Դետոնացիոն պիրոլիզ»-ին` Ա. Ադամովը տեղեկացրեց, որ նշյալ տեխնոլոգիան արագացված պիրոլիզի շատ էֆեկտիվ տարբերակ է եւ իր փոքր չափերի պարագայում արդյունավետությամբ բազմակի անգամ գերազանցում է գոյություն ունեցող պիրոլիզի մեծ գործարաններին։ Ըստ զեկուցողի` նոր սառեցնող տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս գործնականում առանց ծախսերի աշխարհի ցանկացած վայրում սառնություն ստանալ. «Տեխնոլոգիաները հեղափոխական են եւ լրացուցիչ գիտական ուսումնասիրությունների ու փորձարկումների կարիք ունեն»,- ասաց նա։ Ձեկուցմանը հետևեցին հարց ու պատասխաններ եւ բուռն քննարկում։ Ակումբի անդամները միահամուռ որոշեցին առաջարկել Արմեն Ադամովի սարքավորումները եւ տեխնելոգիները մտցնել գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող «Նոյյան Տապան» հիմնադրամի 2016 թվականի աջակցման ծրագրի մեջ:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

1 × 4 =