(+374 10) 56-59-65 [email protected] Երևան, Իսահակյան 28

Ֆոնդի մասին

Գիտության, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումներին աջակցող «Նոյան Տապան» հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին։

Մեր նպատակն է լինել օգտակար գյուտարարներին, գիտնականներին և բոլոր նրանց, ովքեր ունեն հետաքրքիր մտահղացումներ, նորարարական գաղափարներ ու լուծումներ, բայց դժվարանում են դրանք կյանքի կոչել կամ ներդրողներին ապացուցել իրենց առաջարկությունների իրատեսականությունն ու շահութաբերությունը։

Նման դեպքերում Հիմնադրամը ձգտում է բազմակողմանիորեն ուսումնասիրել ներկայացված գաղափարը։ Եթե այն հավանության է արժանանում Հիմնադրամի փորձագիտական խորհրդի կողմից, Հիմնադրամն աջակցում է գյուտարարին կամ ստեղծագործական խմբին պատրաստելու գաղափարի գործող փորձնական նմուշը (նախատիպը)։

Դրանից հետո Հիմնադրամը կազմակերպում է ներդրողի, գյուտարարների խմբի և Հիմնադրամի մասնակցությամբ նոր ձեռնարկության հիմնադրումը՝ նախագիծն արտադրության մեջ ներդնելու և առևտրայնացնելու նպատակով։