Համոզված լինելով, որ հայկական գիտական միտքն ունի հսկայական ներուժ, որը կարող է դառնալ Հայաստանի զարգացման կարևորագույն հիմնասյուներից մեկը, ինչպես նաև մեծ արժեք ունի համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում, «Նոյան Տապան» հիմնադրամի գլխավոր նպատակն է աջակցել հայ գիտնականներին և գյուտարարներին՝ ներկայացնելու իրենց նորարարական մշակումները, գյուտերն ու գաղափարները։
Հիմնադրամի հիմնական գործունեության ուղղությունները ներառում են․
- Գիտական հետազոտությունների և փորձարարական նմուշների ստեղծման ֆինանսավորում,
- Հայաստանի և Սփյուռքի գիտական ու ճարտարագիտական ներուժի համախմբում,
- Նորաստեղծ բարձրտեխնոլոգիական ձեռնարկությունների կայացմանն աջակցություն,
- Գիտության հանրայնացում երիտասարդության շրջանում,
- Միջազգային համագործակցության ընդլայնում և տեխնոլոգիական ցուցահանդեսների կազմակերպում։