(+374 10) 56-59-65 [email protected] Երևան, Իսահակյան 28

2017թ. հաշվետվություն

«Նոյան Տապան» Գիտության, նորարարական տեխնոլոգիաների և հեռանկարային լուծումների աջակցության հիմնադրամի 2017թ. գործունեության մասին

2017 թվականի ընթացքում «Նոյան Տապան» հիմնադրամի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները․

  • Հիմնադրամի տարեկան հաշվետվությունը կազմվել և ժամանակին ներկայացվել է հարկային մարմիններին։
  • Կազմակերպվել են Գյուտարարների ակումբի պարբերական նիստեր՝ քննարկելով ավելի քան 20 նորարարական նախագծեր։
  • Համագործակցության առաջարկներ են ուղարկվել ԱՄՆ Հայ ճարտարագետների և գիտնականների միությանը։
  • Սկսվել է հայկական արտոնագրված գյուտերի միասնական տվյալների բազայի ձևավորումը։
  • Իրականացվել են հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ՝ այլընտրանքային էներգետիկայի նախագծերի ֆինանսավորման նպատակով։