1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «ՆՏ» գիտության, նորարարական տեխնոլոգիաների և հեռանկարային լուծումների աջակցության հիմնադրամը հիմնադրվել է անդամների կամավոր գույքային վճարների հիման վրա և շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է, որը նպատակաուղղված է գիտական հետազոտությունների զարգացմանը, կրթական ծրագրերի աջակցությանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը և հանրօգուտ այլ նպատակների իրագործմանը։
2. Հիմնադրամը գործում է ՀՀ Սահմանադրության, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն Կանոնադրության համաձայն՝ ինքնակառավարման, իրավահավասարության, կամավորության, հրապարակայնության և կոլեգիալության սկզբունքներով։
3. Հիմնադրամի անվանումն է․
1) Լրիվ անվանում՝ «Նոյան Տապան» գիտության, նորարարական տեխնոլոգիաների և հեռանկարային լուծումների աջակցության հիմնադրամ,
2) Կրճատ անվանում՝ «Նոյան Տապան» հիմնադրամ։
4. Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ ք․ Երևան, Իսահակյան 28, 0009։