Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Գյուտարարների ակումբի մասին

Գյուտարարների ակումբը «Նոյյան տապան» հիմնադրամի նախաձեռնություններից մեկն է:

Ակումբն արդեն ունի շուրջ 60 անդամներ, որոնցից շատերը բազմաթիվ նորարարությունների ու գյուտերի հեղինակներ են, ունեն գրանցված արտոնագրեր:

Ակումբը առայժմ հավաքվում է ամիսը երկու անգամ, կազմակերպելով քննարկումներ, բանավեճեր, տարբեր գյուտերի եւ գաղափարների շնորհանդեսներ:

Միջոցառումները տեղի են ունենում «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում` Իսահակյան 28 հասցեում:  Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:

Անդամագրվելու եւ այլ հարցերով կարելի է դիմել հիմնադրամի 060 351122 հեռախոսահամարով` առավոտյան 11։00-ից մինչեւ 16։00: