Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

2016-2020 ծրագրեր

«Նոյյան Տապան» հիմնադրամի  հիմնական նպատակն է օժանդակել.

    • Հայաստանում գիտության եւ գյուտարարության վերածնունդին,
  • նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնաված նոր ընկերությունների ստեղծմանը,
  • գիտատար արդյունաբերության վերականգնմանը,
  • գիտատեխնիկական նոր ուսումնական կենտրոնների բացմանը,
  • երիտասարդության մեջ գիտության հեղինակության բարձրացմանը։

 

1․ Հիմնադրամն առաջին հերթին ստեղծված է օժանդակելու համար այն գիտնականներին ու գյուտարարներին, ովքեր ունեն նորարար գաղափարներ եւ տեսություններ, սակայն տարբեր պատճառներով դրանք չեն կարողանում իրականացնել կամ ներկայացնել հանրությանը: Գաղտնիք չէ, որ գյուտարարներն ու գիտնականները հաճախ հնարավորություն  չեն ունենում հանրությանը ներկայացնել նորարարական գաղափարները, գյուտերը` տարբեր պատճառներով. նյութական անբավարար միջոցներ, իրենց նորարարական գաղափարների նկատմամբ անվստահություն  կամ անտեսում պաշտոնական գիտության ներկայացուցիչների կողմից եւ այլն:

Օգնելով գյուտարարին պատրաստել իր գաղափարի գործող մոդելը, եւ համոզվելով այդ նորարարությունների հեռանկարայնության մեջ, հիմնադրամը փնտրում եւ գտնում է ներդրողներ, որի արդյունքում  գյուտարարի, ներդրողների եւ հիմնադրամի մասնակցությամբ ստեղծվում է նոր ընկերություն, որը զբաղվում է  այդ նորարարության կամ գյուտի ներդրմամբ կյանքում։ Հիմնադրամի մասնակցոջթյունը այդ ընկերություններում  հնարավորություն կտա հիմնադրամին, բացի դասական դրամահավաքներից, ունենալ նաեւ ֆինանսավորման այլ աղբյուրներ եւ ստացված գումարները ուղղել իր կանոնադրական նպատակների իրականացմանը

 

2․ Հիմնադրամի նպատակն է նաեւ փորձել ստեղծել համապատասխան միջավայր, ուր հայ գյուտարարներն ու գիտնականները ազատ կարողանան շփվել միմյանց հետ, ներկայացնեն միյանց եւ հանրությանը իրենց գաղափարներն ու նորարարություները, կազմակերպեն  քննարկումեր եւ հանդիպեն պոտենցիալ ինվեստորների հետ: Չափազանց կարեւորում ենք այդ միջավայրի դերը նաեւ տարբեր սերունդների գյուտարարների եւ նորարարների շփման առումով, ինչի հետեւանքով անշուշտ կծագեն նոր գաղափարներ եւ համագործակցություններ։

Այդ նպատակով հիմնադրամին կից գործում է Գյուտարարների ակումբը, որը երկու շաբաթը մեկ կազմակերպում է հավաքներ եւ միջոցառումներ: Այդ հավաքներին, որոնք սովորաբար հեռարձակվում են համացանցով, գրեթե միշտ ներկա են լինում նաեւ տարբեր հեռուստաընկերությունների եւ տպագիր մամուլի լրագրողներ: Ելնելով գյուտարարների ակումբի հանդիպումներին ծավալվող քննարկումների բովանդակությունից, հայաստանյան լրատվամիջոցները մշտապես ներկա են գտնվում արդ հավաքներին եւ լայնորեն լուսաբանում դրանք։

3․ Հիմնադրամի նպատակն է նաեւ հասարակության մեջ եւ առանձնապես երիտասարդության շրջանում կրկին սեր եւ հետաքրքրություն առջացնել գիտության, գիտելիքների եւ գյուտարարության նկատմամբ։   Այդ նպատակով Հիմնադրամը ծրագրում է մի շարք գործողություններ, որոնց մեջ ամենակարեւորներն են․

  • Գիտահանրամատչելի ամսագրի հիմնումը
  • Գիտահանրամատչելի հաղորդաշարի պատրաստումը եւ ցուցադրության կազմակերպումը թե համացանցով եւ թե հայկական հեռուստաընկերություններից մեկով
  • Մարզային այցելություններ եւ դասախոսություններ բարձր դասարանցիների եւ ուսանողների համար
  • Գյուտարարական եւ տեխնոլոգիական խմբակների ստեղծում
  • Նորարար գիտության ակադեմիայի ստեղծում

 

Հիմնադրամի գործունեությունը բնականոն շարունակելու համար նյութական օժանդակության կարիք է զգացվում:

Մեզ անհրաժեշտ է հնարավորություն ունենալ պահել առնվազն երկու-երեք աշխատակից` ակումբի քարտուղարության, ինչպես նաեւ հայ գյուտարարների գաղափարների եւ նորարարությունների շտեմարանը՝ Database, պատրաստելու եւ վարելու համար: Այդ աշխատակիցները պետք է զբաղվեն նաեւ Ակումբի անդամների գյուտերը եւ գաղափարները պատշաճ եւ տարբեր լեզուներով հանրությանը եւ պոտենցիալ ինվեստորներին հասկանալի ձեւով ներայացնելով: Նշենք, որ այս պահին ակումբում ներգրավված են շուրջ 40 գյուտարարներ, որոնց ճնշող մեծամասնությունը բազմաթիվ գրանցված գյուտերի, պատենտների եւ նորարարությունների հեղինակ է: