Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Հիմնադրամի մասին

«Նոյյան տապան» գիտությանը, նորարարական տեխնոլոգիանեaրի զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամը ստեղծվել է 2014 թ.:

Մեր նպատակն է փորձել օգտակար լինել գյուտարարներին, գիտնականներին, բոլոր նրանց, ովքեր ունեն հետաքրքիր գաղափարներ, նորարարական առաջարկություններ եւ լուծումներ, սակայն դժվարանում են դրանք ներդնել կյանքում, ապացուցել ներդրողներին, որ իրենց առաջարկությունները իրոք հեռանկարային  կամ աշխատող են:

Նման դեպքերում մեր հիմնադրամը փորձում է համակողմանիորեն ուսումնասիրել գաղափարը, եւ եթե այն հավանության է արժանանոմ Հիմնադրամի փորձագիտական խորհրդի կողմից, Հիմնադրամը օգնում է գյուտարարին կամ ստեղծագործական խմբին գաղափարը դարձնել գործող մոդել:

Մոդելի հաջող փորձարկումների պարագայում հիմնադրամը փորձում է նորարարական գաղափարն իրագործելու համար  հիմնել ձեռնարկություն, որտեղ մասնակցում է թե գյուտարարի թիմը, թե ներդրողը, եւ թե հիմնադրամը: Հիմնադամի կողմից ստեղծված ձեռնարկություններից ստացված շահույթները Հիմնադրամն ուղղում է իր այլ նախագծերի ֆինանսավորմանը։