Քննարկում` նվիրված Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտին
Հուլիսի 24-ին ժամը 16.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի կազմակերպած Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտին նվիրված քննարկումը․
Քննարկումը նվիրված էր Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի համալիր վերամշակմամբ (պեռլիտ, դիոտոմիտ, ցեօլիտ, բազալտ, տուֆ և այլն ) տասնյակից ավելի արտադրատեսակների արտադրությունների կազմակերպումը Հայաստանում, որոնք մրցունակ են միջազգային շուկայում և ապահովում են գերշահույթներ:
Զեկուցող
Սուրեն Գևորգյան– «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, 50%-ի բաժնետեր, «Քար և սիլիկատներ» ինստիտուտի նախկին գլխ. տնօրեն:
Հարակից զեկուցողներ
Արտավազդ Արզումանյան—Տեխ. Գիտ․ թեկնածու, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական նյութերի պատրաստման և կոնստրուկցիանների արտադրության տեխնոլոգիանների ամբիոնի վարիչ:
Նիկոլայ Կնյազյան-Տեխ. Գիտ․ դոկտոր, պրոֆեսոր, «Ընդհանուր և անօրգանական քիմիայի» ինստիտուտի տնօրեն:
Էմմա Սահակյան- Տեխ. Գիտ․ դոկտոր, պրոֆեսոր, լաբորատորիայի վարիչ:
Քննարկմանը մասնակցում էին․
Վոլոդյա Բաղրամյան- Տեխ. Գիտ․ թեքնածու, «Քար և սիլրկատներ» ինստիտուտի լաբորատորիայի վարիչ։
Արմեն Մուշեղյան- Տեխ. Գիտ․ թեկնածու, «Նյութաբանության ինստիտուտի» քարերի վերամշակման ու փոշիների արտադրության լաբորատորիայի վարիչ:
Լևոն Շիրինյան- Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մանկավարժական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ:
Մհեր Ստեփանյան– «Արագած պեռլիտ» ՓԲԸ նախկին տնօրեն, «Հայարդշինանյութեր»-ի նախկին փոխնախագահ:
Քննարկմանը մասնակցում էին նաեւ «ՆոյյանՏապան» հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» անդամներ՝ տեխ․ գիտ․ դոկտոր Վահան Համազասպյանը, տեխ․ գիտ․թեկնածու, «Էլեկտրոստանդարտ» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Թադևոսյանը, Ֆիզիկոս, գյուտարար Արմեն Ադամովը, «Գյուտարարների ակումբի» այլ անդամներ, լրագրողներ։
Քննարկմանը մասնակում էր նաեւ Ամերիկայի հայ ճարտարագետների եւ գիտնականների միության (AESA) նախագահ՝ Ջան Սիրաջյանը:
ՀՀ կառավարության կողմից քննարկմանը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռֆերենտ Անի Ավետյանը եւ Բիզնես Արմենիա Հիմնադրամի գործարարներին աջակցության թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը։
Քննարկումը վարեց Փիլ․ գիտ․ թեկնածու,”Նոյյան տապան” Մեդիա հոլդինգի հիմնադիր-տնօրեն,Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի տնօրեն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը
Քննարկումը հեռարձակվում էր ուղղիղ եթերում՝ “Նոյյան տապանի” Ֆեյսբուկյան եւ Յութուբյան էջերով։