Արեւի էներգիայով աշխատող մինի-գործարան՝ չրեր ու քաղցրավենիք արտադրելու համար
Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Համազասպյանը, առաջարկում է արևային գործարանի նախագիծ, որտեղ արեւի էներգիայով վերամշակված չրերն ու քաղցրավենիքը մեկ-երկու տարում կարող են գրավել ոչ միայն ռուսական, այլև եվրոպական շուկան:
Այս եղանակով վերամշակված գյուղմթերքն կունենա բարձր որակ և ցածր ինքնարժեք: Կախված գյուղերի մեծությունից յուրաքանչյուր արևային գործարանի արժեքը կարող է տատանվել 500 հազարից մինչև 1մլն դոլարի սահամաններում, փոխարենը դրանցում արտադրված մթերքներն ամբողջ աշխարհում համարվում են էկոլոգիապես մաքուր և ունեն մեծ պահանջարկ, ինչն ինքնաբերաբար բարձրացնում է դրանց ստատուսը միջազգային շուկայում:
Վ. Համազասպյանի փոխանցմամբ` արևային պանելներով և էլեմենտներով հագեցած գործարաններում կարելի է արտադրել չրերի տարբեր տեսակներ, արևային քաղցրավենիքներ, տոմատի մածուկ, սմբուկի խորոված, ծիրանի ջեմ և այլն: