Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Օզոնային-վաակումային ստերիլիզատոր AZAD-OVS-70

Օզոնային-վաակումային ստերիլիզատորի հիմնական տեխնիկական բնութագրերը

Ստերիլիզատորի շահագործման պայմաններն են

Օդի ջերմաստիճանը  +5 –ից + 40

Հարաբերական խոնավությունը միչեւ 80%

 Աշխատանքի սկզբունքը

Ստերիլիզացիան կատարվում է օզոնի միջոցով , որը լցվում է աշխատանքային խցիկի մեջ, որտեղ տեղադրված են ստերիլիզացիայի համար նախատեսված գործիքները, հագուստը եւ այլ առարկաներ։ Օզոն գազը ունի բացառիկ միկրոբներ եւ բակտերիաներ սպանելու հատկություն, ի հաշիվ իր գերբաձր օքսիդացման հատկության։

 

Սարքի աշխատանքի համար էական նշանակություն ունեցող մասերը

·        Ածխային ֆիլտր – Այս ածխային ֆիլտրռրը օգտագործվում են թե սարքի օդի մուտքի վրա, թե Ստերիլիզացիայի խցիկի ելքին՝ դեստրուկտուրիզատորիվ հետո
·        Օզոնի գեներատոր – Օզոնի գեներատորը բարձր հաճախականության հոսանքի պարպումների միջոցով օզոն արտադրող սարք է։ Նա մտնոլորտից վերցնելով օդ, րոպեում արտադրում է ոչ պակաս քան 1000 սմօզոն։
·        Փական-Ավտոմատ փական գազի հոսքը փակելու կամ բացելու համար։ Կառավարվում է Կառավարման բլոկից
·        Ստերիլիզացիայի խցիկ – Խցիկը պատրաստված է հաստ օրգանական ապակուց եւ դիմանում է մեծ բացասական ճնշման, ավելի քան -0․99 մտնոլորտ։
·        Վերելակ – Նախատեսված է Ստերիլիզացիայի խցիկի հերմետիկ փականը բացելու կամ փակելու եւ խցիկի միջի դարակները վեր եւ վար տանելու համար
·        Օզոնի դեստրուկտուրիզատոր– Օզոնի դեստուկտուրիղատորը  նախատեսված է օզոնը թթվածին դարձնելու համար։ Այդ գործողությունը կատարվում է սարքում ստեղծվող բարձր ջերմության միջոցով։
·        Վաակումային պոմպ –Վաակումային պոմպը աշխատանքի երկարատեւությունը ապահովելու համար տեղադրված է շղթայի ամենավերջում՝ ֆիլտրից հետո։ Այն դուրս է մղում Ստերիլիզացիայի խցիկի գազերը, առաջասնելու այնտեղ -0․7 բացասական ճնշում։
·        Կառավարման բլոկ– Կառավարման բլոկը սարքի ուղեղն է։ Այն կառավարում է սարքի փականները, վերելակը, օզոնի գեներատորը, դեստրուկտուրիզատորը, վաակումային պոմպը
·        Ածխածնային ֆիլտր- Ֆիլտրը նախատեսված է օդի ֆիլտրմաան համար։Օդի  մուտքի վրա  այն մաքրում է օդը փոշուց և մանրէներից եւ կենսաբանական աղտոտիչներից։ Օդի ելքի վրա այն օգնում է դեստրուտուրիզատորին օզոնի մոլեկուլները քայքայելուն։

 

 

Ստերիլիզացուման ցիկլը խցիկում տեղի է ունենում հետեւյալ հերթականությամբ։

Աշխատողը սեղմում է Ընդհանուր Միասցում կոճակը եւ ապա՝ Խցիկը Բացել կոճակը։ Խցիկի հերմետիկ կափարիչը բացվում է եւ ստերիլիզացվելու առարկաների համար նախատեսված դարակները վերելակի միջոցով խցիկի միջից բարձրանում են դեպի վեր՝ ստեղծելով այդ առարկաները դարակների մեջ տեղադրելու համար հարմար դիրք։

Խցիկի մեջ տեղարվում են այն գոծիքերը, հագուստը, սավանները կամ առարկաները, որոնք պետք է ստերիզացնել։ Խցիկը Փակել կոճակի սեղմումով  խցիկի կափարիչը ավտոմատ կերպով հերմետիկորեն փակվում է։ Խցիկի փակվելուց հետո միայն ակտիվանում է Սկսել Ստերիլիզացիան կոճակը։ Աշխատողը պետք է սեղմի այդ կոճակը  եւ կսկսվի Ստերիլիզացիոն Ցիկլը։

 

Ստերիլիզատորի աշատանքային սխեման

Ցիկլը կառավարվում է ավտոմատ՝ Կառավարման բլոկի միջոցով։

Այն սկսվում է Վաակումային պոմպի աշխատանքով, որը  Ստերիլիզացիայի խցիկից օդը արտամղում է մթնոլորտ, մինչեւ Ստերիլիզացիայի խցիկում առաջանում է -0․7 բացասական ճնշում՝ վաակում։ Դրանից հետո ավտոմատ կերպով միանում է Օզոնի գեներատորը, որը իր ներսում եղած մթնոլորտային օդի միջի թթվածինը վերածում է օզոնի։ Միաժամանակ բացվում է Օզոնի գեներատորից դեպի Ստերիլիզացիայի խցիկ տնող խողովակի Փականը եւ օզոնի խառնուրդով գազերը շատ փոքր անցքով սկսում են լցվել Ստերիլիզացիայի խցիկ։ Այս պրոցեսը տեվում է մոտ 5 րոպե, մինչեւ Ստերիլիզացիայի խցիկի ճնշումը դառնում է -0․1։

Դրանից հետո ավտոմատ փակվում է Օզոնի գեներատորից դեպի Ստերիլիզացիայի խցիկ տնող խողովակի ՓականըՕզոնի գեներատորը դադարում է օզոն արտադրել, սարքը դադարի վիճակում է իսկ Ստերիլիզացիայի խցիկում օզոնի ազդեցության տակ տեղի է ունենում ստերիլիզացիայի պրոցես։

30 րոպե հետո Վաակումային պոմպը կրկին ավտոմատ միանում է, եւ սկսում է դուրս մղել Ստերիլիզացիայի խցիկի գազերի խառնուրդը, որտեղ օզոնի մեծ մասը արդեն քայքայվել է՝ դառնալով թթվածին։ Գազերի խառնուրդը դուրս է մղվում Ստերիլիզացիայի խցիկից դեպի մթնոլորտ՝ նախապես անցնելով Օզոնի դեստրուկտուրիզատորի եւ ապա Ածխային ֆիլտրի միջով։ Ստերիլիզացիայի խցիկում կրկին առաջանում է բացասական ճնշում -0․7մթն․։

Կրկին միանում է Օզոնի գեներատորը եւ բացվում է դեպի Ստերիլիզացիայի խցիկ տանող Փականը։ Մթնոլորտային օդը նախապես անցնելով Ածխային ֆիլտրի միջով,  հասնում է Օզոնի գեներատորի խցիկ եւ վերածվելով օզոնի խառնուրդով գազի, բարակ անցքով մտնում է -0․7 բացասական ճնշում ունեցող Ստերիլիզացիայի խցիկ՝ այքան ժամանակ, մինչեւ Ստերիլիզացիայի խցիկի ճնշումը դառնում է -0․1։ Այս պրոցեսը տեվում է մոտ 5 րոպե։

Եւս 30 րոպե հետո սարքը կրկին ավտեմտ միանում է, եւ սկսում է դուրս մղել Ստերիլիզացիայի խցիկի գազերը դեպի մթնոլորտ՝  նախապես անցնելով Օզոնի դեստրուկտուրիզատորի եւ Ածխային ֆիլտրի միջով։

Ստերիլիզացիայի խցիկի ճնշումը դառնում է -0․7։ Հետո բացվում է Օզոնի գեներատորից դեպի Ստերիլիզացիայի խցիկ տնող խողովակի Փականը, ակայն Օզոնի գեներատորը չի միանում եւ մթնոլորտային օդը, անցնելով Ածխային ֆիլտրի միջով,  առանց վորեւէ փոխարկման լցվում է է -0․7 բացասական ճնշում ունեցող Ստերիլիզացիայի խցիկ։ Խցիկում գտնվող գազերի խառնուրդն ամբողջությամբ  օդով փոխարինելուց հետո սարքը ազդարարում է, որ ստերիլիզացումն ավարտված է, եւ ակտիվանում է կափարիչի բացման համար նախատեսված կոճակը։

Դրանից հետո աշխատակիցը ինքն է որոշում անմիջապես բացել եւ հանել ստերիլիցածված առարկաները, թե թողնել խցիկում ստերիլ վիճակում եւ հանել այնտեղից օգտագործումից անմիջապես առաջ։

Աշխատանքի ավարտից հետո սարքը պատրաստ է խաջորդ ստերիլիզացնան ցիկլի համար, իսկ այդ ցիկլերի թիվը սահմանափակ չեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

nineteen + 14 =