Վարազդատ Կազանջյան
Վարազդատ Կազանջյանը ծնվել է Երզնկայում 1879 թվականին: 1879 թվականին հաճախել է Սվասիֆրանսիական Հիսուսի միաբանություն դպրոց, այնուհետև տեղափոխվել է Սամսուն, որտեղ աշխատել է եղբոր հետ միասին, այնուհետ աշխատել է փոստային ծառայությունում: Փախչելով Համիդյան ջարդերից՝ 1895 թվականի հոկտեմբերին մեկնել է ԱՄՆ, հաստատվել Մասաչուսետս նահանգի Վուսթեր քաղաքում և աշխատել մետաղալարի գործարանում:
1900 թվականին, ստանալով ԱՄՆ քաղաքացիություն, Կազանջյանը 1902-1905 թվականներին սովորել է Հարվարդի համալսարանում, 1921 թվականին արժանացել դոկտորի աստիճանի։ 1915-1919 թվականներին եղել է Հարվարդի համալսարանի բժշկական բաժնի ծնոտների և դեմքի գլխավոր վիրաբույժ։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր միացել է Հարվարդի բժշկական զորքերին: Այստեղ նա բուժել է խրամատներում տուժածների վատ վնաստածքներ՝ ծնոտ, քիթ, այտեր, փամփուշտներից ու նռնակներից վնասված գանգեր: Աշխատելով Ֆրանսիայի ռազմադաշտերի ինքնաշեն հիվանդանոցների հասարակ պայմաններում՝ Կազանջյանը ցուցաբերում է մարդկային հոգատարություն և նորարարական բժշկական ընթացակարգեր, և սկսվել է նրա կարիերան՝ որպես պլաստիկ վիրաբուժության ժամանակակից պրակտիկայի հիմնադիր։ 1916 թվականին Կազանջյանն ստացել է մայորի կոչում: