Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Հիմնադրամի ծրագրերը

Համոզված լինելով, որ հայ գիտական միտքն ունի մեծ ներուժ, որը կարող է հանդիսանալ Հայաստանի զարգացման հիմնաքարերից մեկը, ինչպես նաեւ մեծ արժեք ներկայացնել համաշխարհային քաղաքակրթության զարգացման տեսանկյունից, ինչպես դա եղել է դարեր ի վեր, «Նոյյան Տապան» հիմնադրամն իր  հիմնական նպատակն է նախանշել օժանդակել ժամանակակից հայ գիտնականներին եւ գյուտարարներին  նրանց նորարարական մշակումները, գյուտերն ու գաղափարները հանրությանը ներկայացնելու, ինչպես նաեւ դրանցից ամենահեռանկարայինները կյանքի կոչելու հարցում:

Գաղտնիք չէ, որ գյուտարարներն ու գիտնականները հաճախ հնարավորություն  չեն ունենում հանրությանը ներկայացնել նորարարական գաղափարները գյուտերը` տարբեր պատճառներով. նյութական անբավարար միջոցներ, անհասկացողություն կամ անտեսում պաշտոնական գիտության ներկայացուցիչների կողմից եւ այլն:

Գիտության եւ տեխնոլոգիաների պատմության մեջ հաճախ է պատահել, որ նորը դժվարությամբ է հաղթահարել իր ուղին տիրող գիտական կարծրատիպերի, արմատացած պատկերացումների եւ թյուր տեսությունների պատճառով:

«Նոյյան Տապան» հիմնադրամն առաջին հերթին ստեղծված է օժանդակելու համար այն գիտնականներին ու գյուտարարներին, ովքեր ունեն նորարար գաղափարներ եւ տեսություններ, սակայն տարբեր պատճառներով դրանք չեն կարողանում իրականացնել կամ ներկայացնել հանրությանը:

Նման գաղափարներն ու տեսությունները հիմնադրամի մասնագիտական խորհրդի կողմից հավանություն ստանալուց հետո ներգրավվում են հիմնադրամի նախագծերի ցանկում եւ սկսվում են տարվել աշխատանքներ դրանց՝ որպես առանձին նախագծերի, իրագործման ուղղությամբ:

Սովորաբար նախագծերը իրականացվում են հատուկ տվյալ նախագծի իրականացման նապատակով ստեղծված ձեռներկության նախնական ֆինանսավորման միջոցով: Ձեռնարկություններում խոշոր մասնաբաժիններ են ունենում ե՜ւ գյուտարարն իր գիտական թիմով, ե՜ւ հիմնադրամը, ե՜ւ աշխատանքային խումբը, որը ձեւավորվում է գյուտարարի եւ հիմնադրամի կողմից յուրաքանչյուր նախագծի համար առանձին:

Այդ ձեռնարկությունները հեռանկարային տեխնոլոգիաների հեղինակների մասնակցությամբ կամ ղեկավարությամբզբաղվում են նորարարության եւ այդ տեխնոլոգիաների հետագա մշակմամբ, արտադրությամբ եւ ներդրմամբ

Այսպիսով, հիմնադրամի նպատակներն են.

1.  Աջակցել գիտական մտքի զարգացմանը: 

2. Պատրաստել  և վերապատրաստել գիտության տարբեր ոլորտների մասնագետների:

3. Ստեղծել գիտական եւ տեխնոլոգիական տեղեկատվական ցանց:

4. Անցկացնել գիտական սեմինարներ, կոնֆերանսներ եւ համաժողովներ:

5. Աջակցել գիտնականների, հետազոտողների եւ գյուտարարների կողմից մշակված նոր տեխնոլոգիաների ստեղծմանն ու հանրայնացմանը, դրանց ներդրմանը արտադրության եւ տնտեսության մեջ:

6. Օժանդակել գիտնականներին եւ գյուտարարներին նրանց նորարարական մշակումները հանրությանը ներկայացնելու հարցում: Ստեղծել ձեռնարկություններ, որոնք նորարարության եւ հեռանկարային տեխնոլոգիաների հեղինակների մասնակցությամբ կամ ղեկավարությամբ զբաղվում են այդ տեխնոլոգիաների հետագա մշակմամբ, արտադրությամբ եւ ներդրմամբ

7. Ստեղծել գիտնականների, հետազոտողների եւ գյուտարարների ստեղծագործական գաղափարներին նպաստող միջավայր` քննարկման հարթակների, հեռուստահաղորդումների, պարբերականների, կայքերի, մասնագիտացած ակումբների եւ այլ տեսքով:

8. Նպաստել Հայաստանում երիտասարդների որակյալ կրթություն ստանալուն եւ գիտնականների մասնագիտական վերապատրաստումների անցկացմանը: