ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
<<Նոյյան Տապան>> գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամի 2017 թ․ իրականացված գործունեության վերաբերյալ
2017 թ․ <<Նոյյան Տապան>> գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամի նպատակներին ու ծրագրերի համապատասխան կատարվել են հետեւյալ աշխատանքները։
Կազմվել եւ եւ հարկային մարմիններին է տրվել հիմնադրամի 2016 թ․ հարկային հաշվետվությունը (զրոյական հաշվետվություն՝ մուտքեր եւ ելքեր չկան)։
<Նոյյան տապան> լրատվականի եւ հրատարակչության օժանդակության շնորհիվ (տնօրեն՝ Հոգաբարձուների խորհրդի անդամ Գ․ Առաքելյան) իրականացվել են մի շարք աշխատանքներ․
1․ Շարունակվել են համալրվել եւ նոր նյութերով լրացվել է է հիմնադրամի ntfund.nt.am կայքը։
2․ Շարունակվել են իրականացվել հիմնադրամին կից Գյուտարարների ակումբի աշխատանքները։ Ընդլայնվել է ՀՀ պատենտներ ունեցող գյուտարարների եւ նորարորների ցանկը։ ։
Շարունակվել են կազմակերպվել Գյուտարարների ակումբի հավաքները։ 2017 թ․եւս կազմակերպվել են ակումբի հավաքները (շուրջ 15 միջոցառում), որոնց մասնակցել են 30-35 գյուտարարներ։ Շարունակվել են ներկայացվել ակումբի անդամների մշակումները եւ գաղափարները եւ քննարկվել։
Ակումբի անդամների կողմից նախաձեռնվել է նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Գյուտարարի մտավոր սեփականությունը գրավի առարկա դարձնելուն ուղղված օրենսդրական նախաձեռնության իրականացման առաջարկությամբ, որը մնացել է անպատասխան։
ԱՄՆ -ում գործող Հայ Ինժիներների եւ Գիտնականորի Միությանը նամակներ են ուղարկվել համագործակցության առաջարկություններով։ Ներկայացվել են հիմնադրամի նախագծերը՝ դրանց իրականացման համար ֆինանսավորում գտնալու ակնկալիքով։ Եղել են բազմաթիվ շահագրգիռ քննարկումներ ՀԻԳՄ ի նախագահության հետ, սակայն լուծումներ դեռեւս չեն գտնվել՝ Ամերիկան կազմակերպության դիրքորոշման պատճառով։ Բանակցությունները շարունակվում են։
Սկսել է եթեր հեռարձաակվել Նոյյան տապանի կողմից պատրաստվող Գիտական Հայաստան հաղորդաշարը՝ http://nt.am/am/newslist/28/ :
Հիմնադրամի տնօրեն՝ Տիգրան Հարությունյան
Փետրվար, 2017 թ․