Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Բարձր ջերմունակությամբ արևի ջերմային էներգիայի կուտակիչներ

Ընթացող ճգնաժամային գործընթացները, որոնք կարող են լինել նաև երկարատև և սկիզբ դառնալ, շատ երկրների համար, անկանխատեսելի բացասական հետևանքների, վկայում է այն մասին, որ աշխարհը ապրում է տեխնոլոգիական հեղափոխական փոփոխությունների նոր շրջափուլ:
Առաջատար տեխնոլոգիական զարգացումների ապահովումը, շուկայում մրցակցային իրավիճակի գնահատումը, տնտեսական գործունեության զարգացման բարենպաստ պայմանների ստեղծումը այն հիմնական կողմնորոշիչներն են, որոնցով ուղղորդվում են հզոր ֆինանսատնտեսական կենտրոնները, ցանկացած երկրի իշխանությունները:

Հայաստանի տնտեսությունը ունի սահմանափակ հնարավորություններ, էական կախվածություն արտաքին գործոններից, կարիք ունի խորքային վերափոխումների, մրցակցային հնարավորությունների վերագնահատման և զարգացման ուղղությունների ընտրության նորովի կողմնորոշումների:
Տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Թադևոսյանի ղեկավարությամբ՝ ինժեներական խմբի կողմից մշակվել են նորարարական տեխնոլոգիական պրոցեսներ, որոնց արդյունքում նախագծվել և ստեղծվել են բարձր պոտենցիալային, փոքրածավալ, բարձր ջերմունակությամբ արևի ջերմային էներգիայի կուտակիչներ (աշխատանքային ջերմաստիճանային տիրույթը 100-350°C և ավելի):

Վերջիններիս հիման վրա՝ որպես ջերմային էներգիայի էներգետիկ էլեմենտներ, կարող են նախագծվել և պատրաստվել նոր սերնդի կիրառական և տեխնոլոգիական նշանակության հելիոսարքավորումներ, ջերմային պահեստարաններ, ջեռուցման համակարգեր, մոդուլային կառուցվածք ունեցող նոր տիպի արևային էլեկտրոկայաններ՝ միկրոտուրբիններ: Նշված ոլորտներում շուկան գնահատվում է տասնյակ միլիարդավոր դոլարներ:
Բարձր պոտենցիալային կուտակիչների հիման վրա նախագծվող և արտադրվող հելիոսարքավորումներն ու համակարգերը կստեղծեն նպաստավոր իրավիճակ՝ իրականացնելու զարգացում ապահովող դիվերսիֆիկացման գործընթացներ այլ ոլորտներում.

– գյուղատնտեսություն (արդյունաբերական գյուղատնտեսության զարգացում)
– էներգետիկա (վերականգնող էներգետիկ ռեսուրսների ստեղծում, էներգոարդյունավետության և էներգոխնայողության ռեժիմի հաստատում)
– սարքաշինություն (հելիոսարքավորումների արտադրական հոսքագծերի ներդրում)
– ճշգրիտ ճարտարագիտություն (կառավարման ավտոմատ և ծրագրային համակարգերի ստեղծում, նյութաբանության ոլորտում նոր նյութերի մշակում, արտադրության ձևավորում)
– տեղեկատվական տեխնոլոգիաներ (ներքին շուկայում խնդիրների իրական պահանջարկի ձևավորում) և այլն:

Ինժեներական խմբի շուրջ ձևավորվում է համագործակցության արդունավետ շրջանակ, և առկա է ինվեստիցիոն ծրագրերի առաջադրման իրական պոտենցիալ:

<< Էլեկտրոնստանդարտ>> ՀԳՀԻ ՓԲԸ
տնօրեն տ.գ.թ. Ս. Թադևոսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

thirteen + 14 =