Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Բնական գազով աշխատող խնայողական (50 % եւ ավելի) նորարար փոխարկիչ-կաթսա

«Նոյյան տապան» հիմնադրամը ներկայացնում է նորարարական-բեկումնային տեխնոլոգիաներ՝  ուղղված  այրման վնասակար արգասիքները մթնոլորտ դուրս նետելու փոխարեն դրանցից օգտակար քիմիական նյութեր ստանալուն ինչպես նաեւ  ածխաջրածինային վառելիքի խնայողությանը։

Հիմնադրամն ունի մշակումներ բնական գազի եւ այլ ածխաջրածինների այրման արգասիքները այլ օգտակար նյութերի, այդ թվում հեղուկ վառելիքի  փոխարկելու, այրվող վառելիքը էապես խնայելուն ուղղված մի շարք նորարարական եւ բեկումնային սեփական տեխնոլոգիաներ, որոնք պատրաստվում են շուկա մտնել։

 Ա-1 համակարգ

 Ա-1 տեխնոլոգիական շղթայի հիման վրա պատրաստված նորարարական եւ խնայող փոխարկիչ կաթսան  նախատեսված է բնական գազի այրման համար։

Ա-1 համակարգի տեխնոլոգիական շղթայի  բոլոր հանգույցներում կիրառված են ընկերության կողմից մշակված նորարարություններ եւ սինթեզված նոր կատալիզատոր, որոնց օգտագործումն է, որ նկարագրված պրոցեսները դարձնում հնարավոր եւ տնտեսապես շահավետ։

 

Համակարգի աշխատանքը

 

 

Ինչպես երեւում է սխեմայի վրա, տեխնոլոգիական շղթան սկսվում է բնական գազի պարզ այրումով վառարանում, որում օգտակար աշխատանք կատարող շրջանառվող ջրի համակարգից բացի [14], տեղադրված են նաեւ «Արատտա»-ի  նորարարական Ա-1 համակարգի համար անհրաժեշտ եւս երկու տեխնոլոգիական հանգույցներ [2], [3] ։

Երբ բնական գազը վառարանում այրվում է՝ կատարելով իր նպատակային աշխատանքը, այն է՝ տաքացնել Առաջին Հանգույցում [1] սպառողի կարիքների համար նախատեսված շրջանառվող ջուրը, տաքացնում է նաեւ Երկրորդ [2]  եւ Երրորդ [3]  հանգույցները։

Առաջին հանգույցը [1] Ա-1 իրենից նեկայացնում է շրջանառու ջրի տաքացման համակարգ, որը օգտագործվում է ջրի տաքացման կաթսաների մեջ։ Ի տարբերություն այլ կաթսաների, այս համակարգը պետք է լինի ավելի ջերմադիմացկուն, քանի որ Ա-1 կաթսայի այրման խցիկում բոցի ջերմաստիճանը կարող է հասնել մինրեւ 2000oC։ Այս համակարգը կապված չէ կաթսայում տեղադրված այլ հանգույցների հետ։

Երկրորդ հանգույցը [2] ջրային գոլորշի ստանալու համար նախատեսված հանգույց է, որի մեջ մղված ջուրը սկզբում այրվող բնական գազի ջերմությունից, ապա նաեւ փոխարկված գազերի այրումից առաջացած ջերմության ազդեցության տակ  վերածվում է չոր գոլորշու եւ ողջ պրոցեսի ընթացքում շարունակաբար մղվում դեպի Երրորդ հանգույց [3]։

Երրորդ հանգույցը [3]՝ Ա-1 համակարգի ամենակարեւոր հանգույցն է, որտեղ կիրառված բեկումնային նորարարություների շնորհիվ, այրումից առաջացած ջերմային էներգիայի եւ ընկերության ստեղծած նորարարական կատալիզատորի օգտագործմամբ մոտ 200o C ջերմաստիճանում բնական գազը՝ մեթանը (CH4) եւ ջրային գոլորշիները (H2O) փոխարկում են գազերի խառնուրդի, որը բաղկացած է ՝ ածխածնի մոնօքսիդից (CO), ջրածնից (H2),  եւ փոքր քանակությամբ էթիլենից(C2H4) եւ ացետիլենից(C2H2)։ Գազերի այս խառնուրդը մղվում է դեպի այրիչ։

Գազերի այս խառնուրդում մեծ քանակությամբ առկա ջրածնի այրման բարձր ջերմաստիճանի հաշվին կաթսայում անջատվող ջերմային էներգիան գրեթե կրկնապատկվում է, ինչը բերում է կաթսայի նոմինալ հզորությամբ աշխատելու համար նախատեսված բնական գազի շուրջ 40-50%-ի խնայողության, ինչը այս տեխնոլոգիաների կրառումը դարձնում է տնտեսապես չափազանց շահավետ։

Պակաս կարեւոր չի նաեւ այն հանգամանքը, որ այս ահռելի խնայողության պարագայում փաստորեն կիսով չափ կրճատվում է նաեւ շրջակա միջավայր արտանետվող գազերի քանակը։

Կաթսան մեծ արդյունավետությամբ կարող է օգտագործվել ջերմային էներգիա պահանջող բոլոր բնագավառներում՝ ( բնակելի եւ ոչ բնակելի շենքերի,  ջերմոցների  ջեռւուցման համար, ջերմային էլեկտրակայաններում եւ այլն):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

one × 3 =