Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Լյութեր Ջորջ Սիմջյան

Բանկոմատների գյուտի հեղինակը ծագումով հայ ամերիկացի ն է:

Գիտնական Սիմջյանն առաջին բանկոմատը ստեղծել է 1939 թվականին։ Հետաքրքիրն այն է, որ նա իր գյուտն առաջարկել է «City Bank of New York»-ին, որը կես տարի անց վերադարձրել է մեքենան. չի գնահատել սարքի հնարավորությունները:

Նրա ստեղծածը միայն մի բանով էր տարբերվում այսօրվա բանկոմատներից։ Այն կապված չէր բանկի հետ, հետևաբար կանխիկ գումար էր տրամադրում, բայց այն դուրս չէր գրում հաշվեհամարից։

«Թվում է՝ բանկոմատներից օգտվում են միայն թղթախաղ խաղացողներն ու մարմնավաճառները, որոնք չեն ցանկանում անձամբ տեսնել գանձապահին»,- մի առիթով ասել է Սիմջյանը:

Լյութեր Սիմջյանը ԱՄՆ-ում մի քանի գյուտի, մոտ 200 արտոնագրի հեղինակ է: Հենց Սիմջյանն է արտոնագրել թղթադրամի, հետո արդեն 1965 թվականին՝ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը։

Բանկոմատի ստեղծման երկրորդ փորձն էլ կատարել է շոտլանդացի Ջոն Շեփարդ-Բարոնը։ Այն դրամական միջոցները տալիս էր չեքի դիմաց, որն էլ անհրաժեշտ էր նախապես ստանալ բանկում:

Լյութեր Ջորջ Սիմջյանը ծնվել է 1905 թվականին` Այնթափում: Հայոց ցեղասպանության ժամանակ ընտանիքը կորցնելուց հետո տեղափոխվել է Բեյրութ, հետո` Մարսել։ 1920թ. նա հայտնվել է ԱՄՆ-ում:

15 տարեկանից Լյութեր Սիմջյանն աշխատել է որպես լուսանկարիչ։ 1928 թվականին դարձել է լուսանկարչական բաժանմունքի տնօրենը և ստեղծել նկարների մանրադիտակի լուսարձակը։

Սիմջյանն առևտրային հաջողություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը։ Վերջինն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում` գնահատելու ավիատեխնիկաների արագությունն ու միջտարածությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

13 − six =