Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Ռեյմոնդ Վահան Դամադյան

 Ռեյմոնդ Վահան Դամադյան (անգլ. Raymond Damadian, ծնվել է 16 մարտի 1936) —մագնիսական ռեզոնանսային պատկերավորման գյուտարարներից մեկը։

Ռեյմոնդ Դամադյանը ծնվել է 1936 թվականի մարտի  16-ին հայկական ընտանիքում ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Մելվիլ քաղաքում։ 1956 թվականին ստացել է մաթեմատիկայի  բակալավրի աստիճան Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանում (University of Wisconsin-Madison), ավելի ուշ՝  1960  թվականին, Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի Բժշկական քոլեջի դոկտորի աստիճան։ Վաղ հասակում նաև զբաղվել է արվեստով, ջութակ նվագել։

1971 թվականին Հարվարդի ասպիրանտ Դամադյանը Science ամսագրի  հոդվածում հայտնում է, որ ուռուցքները և նորմալ հյուսվածքները տարբեր կերպ են արձագանքում միջուկային մագնիսական ռեզոնանսին։ Նա առաջինն է առաջարկել օգտագործել այդ մեխանիզմը քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ Սակայն գիտնականի սկզբնական աշխատանքները անհաջողության են մատնվում։ 1974 թվականին Դամադյանը ստանում է առաջին արտոնագիրը չարորակ ուռուցքների ախտորոշման համար մագնիսական ռեզոնանսային պատկերավորման ոլորտում։ Արտոնագիրը ստացվել էր «քաղցկեղի տեղայնացումը որոշելու համար մարդու օրգանիզմի դիտարկման» համար ՄՌՊ-ի կիրառման նպատակով։ Սակայն այդ դիտարկման արդյունքում պատկերի արտադրանքի կոնկրետ մեթոդ չէր որոշվել։

1978 թվականին Դամադյանը հիմնադրում է սեփական FONAR ընկերությունը ՄՌՊ-ի սRaymond Damadianքաներներ արտադրելու համար։ Դամադյանի «Կենտրոնացված ոլորտային  տեխնոլոգիան», սակայն, ստացվում է պակաս արդյունավետ, քան

Մենսֆիլդի և Լոտերբուրի գրադիենտի մոտեցումը, իսկ վաճառքի ծավալները չեն արդարացնում սպասելիքները։ Դամադյանը ավելի ուշ համագործակցում է փոխպատվաստված սրտի ռիթմավարի գյուտարարներից մեկի՝ Ուիլսոն Գրեյթբաթչի (Wilson Greatbatch) հետ ՄՌՊ-ով կարդիոստիմուլյատորի (սրտի ռիթմավարի) ստեղծման նպատակով։ Դամադյանը հայտնագործել է ՄՌՊ-ի «կայուն համակարգ» ‰ և ունի 15 ՄՌՊ կենտրոն ԱՄՆ-ում։

1988 թվականին Դամադյանը ստանում է Տեխնոլոգիայի ոլորտի Ազգային շքանշան։  «Ամբողջ մարմնի համար» առաջին օրիգինալ սքաները այժմ գտնվում է Գյուտարարների փառքի սրահի ազգային պատկերասրահում  (ք․Ագրոն, Օհայո նահանգ, ԱՄՆ)։ Նրա աշխատանքները ճանաչում են ձեռք բերել ԱՄՆ մի շարք համալսարաններում։  2001 թվականին նա ստացել է Lemelson-MIT մրցանակը ՝ որպես «մարդ, ով հայտնագործել է ՄՌՊ սքաները»։

2003 թվականին բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանանում Պիտեր Մենսֆիլդը և Փոլ Լոտերբուրը ՄՌՊ-ի հետ կապված իրենց բացահայտումների համար։ Ու թեև Նոբելյան կանոնները թույլ են տալիս կիսել մրցանակը երեքի միջև,  Դամադյանը մրցանակակիր չի ճանաչվում։ Վեճն այն մասին, թե ով ինչ դեր է խաղացել ՄՌՊ-ի զարգացման գործում, շարունակվում է երկար տարիներ։ 2002 թվականին Դամադյանը հայտարարում է «Եթե ես ծնված չլինեի, ՄՌՊ-ն գոյություն կունենա՞ր։  Չեմ կարծում։ Իսկ եթե Լոտերբուրը չլինե՞ր։ Ես, վաղ թե ուշ, կհասնեի հարցի բուն էությանը»։

Ի աջակցություն Դամադյանին՝ հանես են եկել հայտնի փորձագետներ Ջոն Տ․ Ուադսոնը, Յուդժին Ֆեյջելսոնը, Ադրիան Պարսեգյանը, Դևիդ Ստարկը, Ջեյմս Մատսոնը և այլոք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

20 − seventeen =